Արտենի գյուղում կասեցվել է կաթնամթերքի արտադրությունը
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից հայտնում են, որ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Հարություն Սարգսյանին պատկանող պանրի տեխնոլոգիայով արտադրված կաթնայուղի փոխարինիչով կաթ պարունակող մթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը (ՀՀ Արագածոտնի մարզ, գ. Արտենի):
«Որոշման հիմքը ՍԱՏՄ Արագածոտնի մարզային կենտրոնի տեսուչների կողմից վերցված նմուշների լաբորատոր փորձաքննության արձանագրումն է: Մասնավորապես՝ հայտնաբերվել է սննդամթերքի կեղծված արտադրություն․ հետազոտության ներկայացված «Պանրի տեխնոլոգիայով արտադրված կաթնայուղի փոխարինիչով կաթ պարունակող մթերք» արտադրատեսակի նմուշը «Կաթնայուղի զանգվածային մաս» ցուցանիշով չի համապատասխանել «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին:
Խախտումները վերացնելու համար սահմանվել է վերջնաժամկետ»,-ասված է հաղորդագրության մեջ։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել