Կապան համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 33 միլիոն դրամ արժեքով հողամասի նկատմամբ
Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ Սյունիքի մարզի Կապան համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել նույն համայնքի Սյունիք գյուղ 25 հասցեում գտնվող՝ 4.16 հա մակերեսով, 32 միլիոն 947 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողամասի նկատմամբ:
«Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթին զուգահեռ՝ Գլխավոր
դատախազության կողմից Կապան համայնքի ղեկավարին 2025 թվականի հունիսի 16-ին հասցեագրված գրության հիման վրա՝ դադարեցվել էր Սյունիք գյուղ 25 հասցեում գտնվող հողատարածքի նկատմամբ «Հայաստանի ԴՕՍԱԱՖ» համահայկական հայրենասիրական հասարակական կազմակերպության «Կապանի ավտոդպրոց» ՍՊԸ-ի օգտագործման իրավունքը»,- նշված է հաղորդագրության մեջ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել