HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գյումրեցի բազմազավակ անօթևան ընտանիքի 8 երեխայից 6-ը երազում է զինվորական դառնալ (վիդեո)

Գյումրու Ղանդիլյան փողոցին հարակից տնակային ավանում է բնակվում Հարությունյանների բազմազավակ ընտանիքը: Նրանք ունեն 8 զավակ, որոնցից մեծը 15 տարեկան է, իսկ փոքրը 5 տարեկան, 6-ը տղաներ են, իսկ 2-ը՝ աղջիկներ: Երեխաների մայրը վատառողջ է, և նրանց խնամում է մորաքույրը, իսկ հայրը դեռ 4 տարի առաջ մեկնել է Ռուսաստան արտագնա աշխատանքի, բայց վաղուց նրանից լուր չունեն:

Այս բազմազավակ ընտանիքին և երեխաների մորեղբոր ընտանիքին միասին` 14 անձ, պետությունն այս տարի Գյումրու Մուշ-2 թաղամասում հատկացնելու է մեկ հատ 4-սենյականոց բնակարան:

Այսօր «Շիրակ կենտրոնի» աշխատակիցներն այցելեցին նրանց և տրամադրեցին ամերիկահայ բարերարների կողմից ուղարկված հագուստներն ու կոշիկները:

Առավել մանրամասն` տեսանյութում:

 

«Շիրակ կենտրոն»

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter