HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«ԱՐՄՊԵՏՐՈԼ» ՍՊԸ-ին պատկանող լցակայաններում հայտնաբերվել են թերլիցքավորման դեպքեր

Շուկայի վերահսկողության տեսչական մարմնից հայտնում են, որ իրականացվել են  վերահսկողական միջոցառումներ բենզինի և դիզելային վառելիքի իրացմամբ զբաղվող «ԱՐՄՊԵՏՐՈԼ» ՍՊԸ-ին պատկանող լցակայաններում։

«Վերահսկողության արդյունքում հայտնաբերվել են վառելիքաբաշխիչ սարքավորման չափագիտական կանոնների և նորմերի պահանջների խախտումներ, մասնավորապես՝ թերլիցքավորման դեպքեր հետևյալ հասցեներում․
- ք․ Երևան, Նոր Նորք թաղամաս, Մյասնիկյան 20/1,
- ք․ Երևան, Նոր Նորք թաղամաս, Դավիթ Բեկի 286/3։

Հայտնաբերված խախտումների համար տնտեսվարող սուբյեկտը օրենքով սահմանված կարգով կենթարկվի վարչական պատասխանատվության»,- նշված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter