HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավտոմեքենան բախվել է մարդատար գնացքին․ տուժածներ չկան

Նոյեմբերի 27-ին, ժամը 10։47-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիս գյուղում ավտոմեքենան բախվել է գնացքին։

Դեպքի վայր է մեկնել ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Սիս-Սիփանիկ ավտոճանապարհին՝ Սիս գյուղի վերջնամասում, «Opel» մակնիշի ավտոմեքենան բախվել է Գյումրի-Երևան մարդատար գնացքին, ինչի հետևանքով ավտոմեքենան հայտնվել է երկաթգծին հարակից փոսի մեջ․ տուժածներ չկան։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել  գազի բալոնի փականը և ավտոմեքենան մոտեցրել ավտոքարշակին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter