HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահան Կոստանյանը հանդիպել է Իսրայելի ԱԳ նախարարության գլխավոր տնօրենի հետ

Նոյեմբերի 26-ին Երուսաղեմում Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Իսրայելի ԱԳ նախարարության գլխավոր տնօրեն Էդեն Բար-Տալի հետ:

ԱԳՆ հաղորդմամբ, հանդիպման ընթացքում երկուստեք ընդգծվել է առկա պատրաստակամությունն աշխատանքներ տանել Հայաստանի և Իսրայելի միջև հարաբերությունները, այդ թվում՝ քաղաքական և տնտեսական ոլորտներում ակտիվացնելու ուղղությամբ:

«Կողմերը մտքեր են փոխանակել նաև Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում ընթացող գործընթացների վերաբերյալ: Այցի ընթացքում տեղի են ունեցել նաև Հայաստանի և Իսրայելի ԱԳ նախարարությունների միջև 12-րդ քաղաքական խորհրդակցությունները:

Հանգամանալից անդրադարձ է կատարվել երկկողմ և բազմակողմ հարթակներում համագործակցության հնարավորություններին: Բարձր տեխնոլոգիաների, բժշկության, գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտներն առանձնանշվել են որպես երկկողմ հետաքրքրություն ներկայացնող, փոխգործակցության առավել մեծ ներուժ ունեցող ուղղություններ»,- ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter