Բնապահպանական խախտումների արդյունքում պետբյուջե է մուտքագրվել 1.58 մլն դրամի տուգանք
Օգոստոսի 20-ից 24-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության իրականացված ստուգումների, շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների քննության և եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 1.15 մլն դրամ ընդհանուր գումարով վարչական տուգանքի 13 որոշում, և հաշվարկվել 611.64 հազ. դրամ ընդհանուր գումարի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս: Մասնավորապես.
Մթնոլորտային օդի պահպանության ոլորտ
ԸԵՄ վերահսկողության բաժնի կողմից 1 կազմակերպությունում իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված խախտման համար կայացվել է 100.0 հազ. դրամի վարչական տուգանքի որոշում:
Մթնոլորտի ՎԲ կողմից 1 տնտեսվարողի մոտ ստուգման արդյունքում կայացվել է 100.0 հազ. դրամի վարչական տուգանքի որոշում:
Ջրերի պահպանության ոլորտ
Արարատի ՏԲ կողմից 1 տնտեսվարողի մոտ ստուգման արդյունքում կայացվել է 150.0 հազ. դրամի վարչական տուգանքի որոշում, և հաշվարկվել է 37.62 հազ. դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս:
Վայոց ձորի ՏԲ-ի իրականացրած ստուգման արդյունքում 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 100.0 հազ. դրամի վարչական տուգանքի որոշում:
Ջրերի վերահսկողության բաժնի կողմից 2 տնտեսվարողի մոտ ստուգումների արդյունքում կայացվել է 150.0 հազ. դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում, և հաշվարկվել է 248.22 հազ. դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս:
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Գեղարքունիքի ՏԲ վարույթին հանձնված 1 գործով և հաշվարկվել է 320.0 հազ. դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս:
Լոռու ՏԲ վարույթին հանձնված, ապօրինի ծառահատման 1 գործով հաշվարկվել է 5.8.0 հազ. դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս:
Ընդերքի պահպանության ոլորտ
Երկու կազմակերպությունում ԸԵՄ վերահսկողության բաժնի իրականացրած ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումների համար կայացվել է 250.0 հազ. դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում:
Հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար
Լոռու ՏԲ-ն 2 տնտեսվարողի նկատմամբ կայացրել է 100.0 հազ. դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում:
Արարատի ՏԲ-ի ստուգման արդյունքում 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 100.0 հազ. դրամի վարչական տուգանքի որոշում:
Արմավիրի ՏԲ-ն 1 տնտեսվարողի նկատմամբ կայացրել է 50.0 հազ. դրամի վարչական տուգանքի որոշում:
Ապօրինի որս
Շիրակի ՏԲ բաժնի աշխատակիցների իրականացրած շրջայցերի ընթացքում արձանագրված խեցգետնի ապօրինի որսի համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազ. դրամի վարչական տուգանքի որոշում: Առգրավված 5կգ կենդանի խեցգետինը բաց է թողնվել ջրամբար:
ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի բաժինը հայտնում է, որ նշված ժամանակահատվածում ԲՊՏ-ի կիրառած պատժամիջոցներից պետբյուջե է մուտքագրվել ընդհանուր առմամբ 1.58 մլն դրամ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել