Աշխատանքային խմբեր՝ Երևանում օդի աղտոտվածության և խցանումների խնդիրների լուծման համար
Կառավարության նոյեմբերի 27-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է երկու նոր աշխատանքային խումբ ստեղծելու անհրաժեշտության մասին՝ Երևանում օդի աղտոտվածության և խցանումների խնդիրների լուծման համար: Ստորեւ՝ նիստում այդ հարցերի քննարկման վերաբերյալ հաղորդագրությունը։
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ վերջին շրջանում ինչպես համացանցում, մամուլում, այնպես էլ անձնական դիտարկումներով արձանագրել է մի շարք խնդիրներ և հանգել այն եզրակացության, որ անհրաժեշտ է վարչապետի որոշմամբ երկու աշխատանքային խումբ ստեղծել:
«Աշխատակազմին հանձնարարում եմ անհատական կազմի մասին տալ առաջարկ: Խմբերից մեկը պետք է զբաղվի օդի աղտոտվածության հարցերով: Նախ՝ պետք է այդ խնդիրը արձանագրել մեր օրակարգում, հասկանալ և կոնկրետ լուծումներ տալ»,-ասել է վարչապետը՝ հավելելով, որ երկրորդ խումբն էլ կստանձնի երթևեկության կարգավորման և խցանումների հաղթահարման ուղղությամբ համակարգված աշխատանքները։ Վարչապետն այդ համատեքստում կարևորել է հաշվետվողականության մեխանիզմների ներդրումը. «Ժամանակ առ ժամանակ և՛ հանրությանը, և՛ ինձ հաշվետու լինեն, թե ինչ աշխատանքներ են կատարված»:
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ աշխատանքային խմբերը պետք է լինեն միջգերատեսչական, որտեղ կարող են ներառվել նաև համայնքների քաղաքացիական հասարակության և փորձագիտական հանրության ներկայացուցիչներ։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել