Դիլիջան․ անտառը հրդեհից հետո (լուսանկարներ)
ՆԳՆ փրկարար ծառայությունը հայտնում է, որ այսօր՝ նոյեմբերի 27-ին՝ ժամը 18։35-ի դրությամբ, Դիլիջանի ոլորանների, Նավուր համայնքի և «Լեռնային Հայաստան» առողջարանի մոտակա անտառային հատվածներում բռնկված հրդեհները ամբողջությամբ մարված են։
Հրշեջ-փրկարարների կողմից սահմանվել է հերթապահություն։ Նախարարությունից ևս մեկ անգամ հորդորում են՝ խստորեն պահպանել հրդեհային անվտանգության կանոնները, հրդեհ կամ ծուխ նկատելու դեպքում անհապաղ զանգահարել 911։
Ֆոտոշարքում Դիլիջանի «Լեռնային Հայաստան» առողջարանի մոտակա անտառային հատվածներն են՝ մինչև կեսօր ընկած ժամանակահատվածում։ Որոշ հատվածներում դեռևս նկատվում են ծխացող օջախներ, որոնք մեր նկարահանման պահին մեկուսացնում էին Տավուշի քաղաքացիական պաշտպանության հենակետների խմբերը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել