HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օձը խայթել է Նարեկ գյուղի բնակչին. տուժածի վիճակը կայուն ծանր է

Օգոստոսի 26-ին օձի խայթոցից թունավորումով Արարատի մարզի Արտաշատի հիվանդանոց է տեղափոխվել Նարեկ գյուղի բնակիչ, 1953 թ. ծնված Էդիկ Ղարուխանյանը: Ըստ բժիշկների՝ տուժածի առողջական վիճակը կայուն ծանր է:

Օգոստոսի 26-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Շոպրոնի 21 շենքի նկուղում (Լազերային տեխնոլոգիաների ինստիտուտ) օձ են նկատել: Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը և հատուկ մասնագետը: Մասնագետն ուսումնասիրել է տարածքը: Օձը հայտնաբերել և տեղափոխել են անվտանգ տարածք:

Նույն օրն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղի 9-րդ փողոցի 7-րդ տան նկուղում օձ են նկատել: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն ուսումնասիրել են տարածքը և օձ չեն հայտնաբերել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter