Երևանում բետոնի արտադրամասի անօրինական գործունեությունը կասեցվել է
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հաղորդում է, որ «ՄԵԳԱ ՇԻՆ» ՍՊԸ-ում կատարված ստուգմամբ պարզել են, որ Երևան քաղաքում գործող բետոնի պատրաստման արտադրամասը գործունեություն է իրականացնում՝ առանց անշարժ աղբյուրներից վնասակար նյութեր մթնոլորտային օդ արտանետման թույլտվության։
«Տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի պետի որոշմամբ` արտադրամասի գործունեությունը կասեցվել է։
Ընկերության տնօրենի նկատմամբ նշանակվել է վարչական տուգանք՝ 300 հազար դրամի չափով, ներկայացվել է նաև շրջակա միջավայրին հասցված վնասի փոխհատուցման պահանջ՝ 411 հազար 480 դրամի չափով»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել