HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԹՍ վերահսկողությամբ հայտնաբերվել են տերևների և խոզանների ապօրինի այրման նոր դեպքեր

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հաղորդում է, որ մթնոլորտային օդի պահպանության նպատակով իրականացվող խստացված միջոցառումների ընթացքում նոյեմբերի 27-ին հանրապետության տարբեր մարզերում գրանցվել է տերևների և խոզանների այրման 10 դեպք։

«Երևանի, Արարատի, Վայոց ձորի, Կոտայքի, Արագածոտնի և Լոռու մարզերի տարբեր բնակավայրերում այրման օջախները հայտնաբերվել են ինչպես տեսուչների տեղերում կատարված ստուգայցերի, այնպես էլ անօդաչու թռչող սարքերի դիտարկումների արդյունքում։

Բոլոր դեպքերի առթիվ հարուցված վարչական վարույթների շրջանակներում իրավախախտների նկատմամբ կկիրառվեն վարչական պատասխանատվության միջոցներ։

Մթնոլորտային օդի պահպանության նկատմամբ վերահսկողությունը հանրապետության ողջ տարածքում շարունակվում է առավել խստացված ձևաչափով։

ԲԸՏՄ-ն ևս մեկ անգամ հիշեցնում է.

Խոզանները, բուսական մնացորդներով ու չորացած բուսականությամբ տարածքները, արոտավայրերի ու խոտհարքների բուսականությունը գյուղատնտեսական, անտառամերձ, անտառային ու բնության հատուկ պահպանվող տարածքների հողերում այրելը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով առաջացնում է տուգանքի նշանակում' սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից (50 հազար դրամ) երեքհարյուրապատիկի (300 հազար դրամ) չափով»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter