Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
Երևանի քաղաքապետարանը հաղորդում է, որ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով դեկտեմբերի 1-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Մասնավորապես՝ Սայաթ-Նովայի պողոտայում՝ Սայաթ-Նովայի պողոտա – Ավագ Պետրոսյան փողոց խաչմերուկից մինչև Սայաթ-Նովայի պողոտա – Խանջյան փողոցի խաչմերուկ, երթևեկելի գոտու աջ կողմում կարգելվի մեքենաների կանգառը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել