Կաթողիկոսի անունը հնչեցնելու համար քաղաքացիներին դուրս հանեցին եկեղեցուց, և ոստիկանները նրանց տարան (լուսանկարներ)
Այսօր Սուրբ Սարգիս եկեղեցում Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի տնօրինությամբ մատուցվող պատարագի ընթացքում, որին ներկա էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, չհնչեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի անունը, ինչպես սովորաբար չի հնչում վերջին շրջանում Փաշինյանի մասնակցությամբ պատարագներին։ Փոխարենը մի քանի քաղաքացիներ հնչեցրին կաթողիկոսի անունը, որից հետո վարչապետի անվտանգության աշխատակիցները նրանց դուրս հանեցին եկեղեցուց։ Վեհափառի անունը եկեղեցում բարձրաձայնած Հովհաննես Իշխանյանին և Հայկ Դորունցին տարան ոստիկանական մեքենայով։ «Հետքի» հետ զրույցում Իշխանյանը հայտնեց, որ իրենց ոստիկանական բաժանմունք չեն տարել, այլ բաց են թողել ճանապարհին. Իշխանյանին` Մայր Հայաստան արձանի մոտ, իսկ Դորունցին՝ Հաղթանակ զբոսայգու մուտքի մոտ։ Ոստիկանությունը նրանց չի ներկայացրել՝ ինչ հիմքով են տանում, միայն նշել են, որ հեռացրել են դեպքի վայրից։
Հիշեցնենք, որ Դորունցից մեկ անգամ էլ էին դուրս հանել եկեղեցուց, երբ Հովհանավանքում վարչապետի մասնակցությամբ պատարագին հայտարարել էր, որ կարգալույց եղած քահանան իրավունք չունի պատարագ մատուցել։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել