Ձեռք է բերվել 500 հազար բաժնաչափ կայուն յոդի հերթական պաշարը
Ձեռք է բերվել 500 հազար բաժնաչափ կայուն յոդի հերթական պաշարը, որը նախատեսված է ՀԱԷԿ-ի վթարի դեպքում վահանաձև գեղձի արգելափակման համար։ Այն նախատեսվում է բաշխել փրկարարների և ՀԱԷԿ-ի մինչև 10 կմ հեռավորությամբ գտնվող համայնքների միջև։ Այս մասին հայտնել է Պետռեզերվների գործակալության պետ Ս. Շահինյանը այսօր՝ արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի ունեցած հերթական ամենշաբաթյա խորհրդակցության ժամանակ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել