ԱԻՆ աշխատակցի օրը կբացվեն ԱԻՆ պոլիկլինիկան և նոր հրշեջ մասը
Սեպտեմբերի 4-ին նշվելու է արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակցի օրը: Այսօր՝ արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի ունեցած հերթական ամենշաբաթյա խորհրդակցության ժամանակ, անդրադառնալով օրվան նվիրված միջոցառումներին՝ նախարար Արմեն Երիցյանը նշեց, որ տոնի կապակցությամբ տեղի կունենա հանդիսավոր նիստ, իսկ ծառայության մեջ աչքի ընկած աշխատակիցները կարժանան տարբեր պարգևների։
Տոնական միջոցառումների ծրագրում են նաև ԱԻՆ պոլիկլինիկայի և Երևանի Մյասնիկյան 1 հասցեում կառուցված նոր հրշեջ մասի հանդիսավոր բացման արարողությունները։
Նախապատրաստական աշխատանքների շրջանակներում կազմակերպվել էր շաբաթօրյակ, որի ընթացքում մաքրվել է նախարարության բարեկարգված տարածքը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել