HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անձը 2022-2024 թվականների ընթացքում զբաղվել է կավատությամբ, քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ

Քննչական կոմիտեն հայտնում է, որ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ Ա.Ա.-ն 2022-2024 թվականների ընթացքում կատարել է կավատություն՝ շահադիտական նպատակով զուգընկերուհուն ներգրավել է պոռնկությամբ զբաղվելուն՝ անորոշ շրջանակի անձանց հետ վարձատրության դիմաց պարբերաբար սեքսուալ բնույթի գործողություններ կատարելուն: 

«Բացի այդ, Ա.Ա.-ն պարբերաբար հոգեկան ներգործության է ենթարկել զուգընկերուհուն՝ վերջինիս հասցեին հնչեցնելով սպանության, առողջությանը վնաս պատճառելու սպառնալիքներ, նվաստացրել է նրա պատիվն ու արժանապատվությունը, մի քանի անգամ ձեռքերով հարվածել, իսկ հետագայում հետամտել է նրան:

ԱԱ-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 298-րդ հոդվածի 1-ին մասով (կավատությունը), 171-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով (առողջությանը թեթև վնաս պատճառելը), 194-րդ հոդվածի 1-ին մասով (հոգեկան ներգործությունը) և 1961 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (նախկին զուգընկերոջ կողմից հետամտելը)։

Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը: Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին»,- նշվում է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter