Առգրավվել է մեծաքանակ մեթամֆետամին և մարիխուանա. ոստիկանություն
ՆԳՆ Ոստիկանությունը հայտնում է, որ նոյեմբերի 26-ին թմրամիջոց ապօրինի պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով ձերբակալվել և իր վարած «Հյունդայի» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ վարչություն է տեղափոխվել 40-ամյա տղամարդ:
«Նրա խուզարկությամբ հայտնաբերված տոպրակում կար մեթամֆետամինի նմանվող 201 գրամ զանգված։
Կազմված փաստաթղթերը ներկայացվեցին Երևան քաղաքի քննչական վարչություն։ Նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում նոյեմբերի 27-ին դատարանի որոշումների հիման վրա կատարված խուզարկություններով տղամարդու բնակարանում հայտնաբերվեցին 575 գրամ մեթամֆետամինի և 1275 գրամ մարիխուանայի նմանվող զանգվածներ, իսկ «Հյունդայի» մակնիշի ավտոմեքենայում` զիպ փականով հինգ փաթեթ՝ լցված մարիխուանայի նմանվող զանգվածներով։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են»,- նշվում է հաղորդագրությունում։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել