Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 2-ի ցերեկը կնվազի ևս 2-3 աստիճանով
Առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։
Երևան քաղաքում՝
Դեկտեմբերի 2-ի ցերեկը հնարավոր է թույլ անձրև։ Դեկտեմբերի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հանրապետության տարածքում`
Դեկտեմբերի 2-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ, լեռնային շրջաններում ձնախառն անձրևի, հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով: Դեկտեմբերի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին արևմտյան՝ 2-5մ/վ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 2-ի ցերեկը կնվազի ևս 2-3 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել