HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ». Դիմակավորված

Երեկ գիշերը` ժամը 4:35-ի սահմաններում «Լինսի» հիմնադրամի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկին պատկանող Երևանի Ավան թաղամասի Աճառյան փողոցում գտնվող տներից մեկի վրա ավազակային հարձակում է տեղի ունեցել:

Տան պարսպի վրայով ներս ցատկելով տան բակ` 5 դիմանավորված անձինք բացել են զուգարանի պատուհանը, այնտեղից մուտք գործել տուն, պարանով կապել այդ պահին տանը գտնվող 4 մարդու և զենքի գործադրմամբ պահանջել տանը պահվող գումարներն ու ոսկեղենը:

Պարզելով, որ դրանք պահվում են չհրկիզվող պահարանում, ավազակները այն տեղափոխել են տանտերերին պատկանող Nissan Patrol մեքենայի բեռնախցիկը և նույն մեքենայով հեռացել:

Առավոտյան ժամը 9:40-ի սահմաններում նշված ավտոմեքենան հայտնաբերվել է Շենգավիթում: Ոստիկանությունից թերթի այս տեղեկությունները հաստատեցին` հայտնելով, որ հարձակման ենթարկվածներից 2-ը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Մեկնաբանություններ (1)

Ani
Inchuenq zarmanum vor Qrqorjan@ el Linsi himnadramin pox chi talis, tesela ervi Bezoyanneri tunn))) u en inch goxacelen , idep sa erkrord depqne mi angamelen mi etqan tarel, u inch asem goxn goxic goxacav u da orinachape

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter