Երևանում 63 արձան լուսավորված է մինչև լուսաբաց
Երևանում գույքագրված 63 արձանի լուսավորության ժամերը երկարեցվել են, և այժմ արձանները լուսավորված են մինչև լուսաբաց: Այս մասին այսօր՝ Երևանի քաղաքապետարանում անցկացված աշխատանքային խորհրդակցության ժամանակ, զեկուցել է «Երքաղլույս» ՓԲԸ տնօրենը:
Աշխատանքներ են կատարվում Վարդան Մամիկոնյանի արձանի գեղարվեստական լուսավորման աշխատանքները ևս հնարավորին սեղմ ժամկետում ավարտելու ուղղությամբ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտնում է, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է մայրաքաղաքում առկա արձանները մինչև լուսաբաց ապահովել լուսավորությամբ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել