HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Յունիբանկն առաջին անգամ Հայաստանում թողարկել է անժամկետ պարտատոմսեր

Վճարովի բովանդակություն

Յունիբանկը հայաստանյան շուկայում առաջին անգամ թողարկել է անժամկետ պարտատոմսեր՝ 3.5 միլիարդ ՀՀ դրամ և 9 միլիոն ԱՄՆ դոլար ծավալով։ Դրամային պարտատոմսերի տարեկան արժեկտրոնային տոկոսադրույքը կազմում է 13.75%, իսկ դոլարային պարտատոմսերինը՝ 8.3%։

Այս նոր գործիքի ներդրումը նշանակալի իրադարձություն է Հայաստանի կապիտալի շուկայի համար. այն ներդրողներին հնարավորություն է տալիս երկարաժամկետ հեռանկարում կանոնավոր եկամուտ ստանալ։

Անժամկետ պարտատոմսերի եկամտաբերությունը զգալիորեն գերազանցում է ավանդական պարտատոմսերինը, ինչը դրանք հատկապես գրավիչ է դարձնում երկարաժամկետ եկամուտ ակնկալող ներդրողների համար։ Արժեկտրոնային եկամտի վճարումները կիրականացվեն եռամսյակային պարբերականությամբ:

Պարտատոմսերի արժեկտրոնային եկամուտը կմնա անփոփոխ առաջին երեք տարիների ընթացքում, որից հետո դրամային պարտատոմսերի համար այն կհաշվարկվի պետական պարտատոմսերի եկամտաբերության կորի 3 աﬕս ժամկետայնության եկամտաբերությանը գումարելով հավելյալ 6.5%, իսկ դոլարային պարտատոմսերի համար՝ 90-օրյա SOFR տոկոսադրույքին գումարելով 4%: Հինգ տարվա ժամկետի ավարտին բանկը կարող է մարել պարտատոմսերն անվանական արժեքով։

Յունիբանկը ֆոնդային բորսայի ամենաակտիվ և առաջատար մասնակիցներից մեկն է՝ ներկայացնելով նոր ֆինանսական գործիքներ Հայաստանի արժեթղթերի շուկայում։ Մինչ օրս բանկը տեղաբաշխել է պարտատոմսերի 26 թողարկում, այդ թվում՝ Հայաստանում ստորադաս պարտատոմսերի առաջին տեղաբաշխումը, որը ձեռք է բերվել ներդրողների լայն շրջանակի կողմից։

Սա հաստատում է բանկի նկատմամբ բարձր վստահությունը և հաճախորդների պատրաստակամությունը ներդրումներ կատարելու Յունիբանկի արժեթղթերում։

Անժամկետ պարտատոմսերի ծրագրային ազդագիրը (գրանցված է ՀՀ ԿԲ կողմից 26.11.2025թ. 1/427Ա որոշմամբ) հրապարակված է բանկի կայքում՝ www.unibank.am:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter