
Վերապատրաստվել է Վրաստանի հայկական դպրոցների 48 ուսուցիչ
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը շարունակում է իրականացնել Վրաստանում գործող հայկական կրթօջախների ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը՝ Հայաստանի և Վրաստանի կրթության և գիտության նախարարների ստորագրած հուշագրի համաձայն:
Այս տարի վերապատրաստումը կազմակերպվել է բնագիտամաթեմատիկական առարկաների գծով: Դասընթացներին մասնակցել է Վրաստանի հայկական դպրոցների մաթեմատիկայի 28 և ֆիզիկայի 20 ուսուցիչ:
Վերապատրաստումն իրականացրել են ՀՀ ԿԳՆ Կրթության ազգային ինստիտուտի առաջատար մասնագետները, Վրաստանի Քութայիսի քաղաքի Զուրաբ Ժվանիայի անվան պետական կառավարման դպրոցում օգոստոսի 16-20-ը:
Վերապատրաստման դասընթացներն առաջին անգամ կազմակերպվել են 2010 թ. և ամենամյա պարբերականությամբ շարունակվում են մինչ այժմ: Նախորդ երկու տարում վերապատրաստվել է «Հայոց լեզու և գրականություն», «Հայոց պատմություն» առարկաների և տարրական դասարանների 192 ուսուցիչ:
Մեկնաբանել