HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բերքաշատ գյուղում օծվել է նորակառույց Սբ. Խաչ եկեղեցին

Օգոստոսի 25-ին Արմավիրի մարզի Բերքաշատ գյուղում կատարվեց նորակառույց Սբ. Խաչ եկեղեցու օծման արարողությունը նախագահությամբ Արմավիրի թեմի առաջնորդ Տ. Սիոն եպիսկոպոս Ադամյանի, մասնակցությամբ Ուկրանիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Գրիգորիս արքեպիսկոպոս Բունիաթյանի, Մայր Աթոռի միաբան Արսեն արքեպիսկոպոս Բերբերյանի և Արմավիրի թեմի հոգևոր դասի:

Եկեղեցու ճարտարապետն է Խաչիկ Դանիելյանը, ով նաև Մեծամոր քաղաքի Սբ. Ղազար եկեղեցու ճարտարապետն է:

Եկեղեցու օծման արարողությունը սկսվեց «Դռնբացեքի» արարողությամբ, այնուհետև օծվեցին եկեղեցու 16 սյուները, Սբ. Խորանը, մկրտության ավազանը և սրբապատկերները:

Եկեղեցու օծմանը ներկա էին եկեղեցու բարերար, կիևաբնակ Խաչատուր Խաչատրյանը, համայնքապետ Հարություն Չվչյանը, հարակից համայնքների ղեկավարները, գյուղացիներ:

Արարողության ավարտին նորակառույց եկեղեցում կատարվեց առաջին Մկրտությունը: Արմավիրի թեմի առաջնորդարանը տեղեկացնում է, որ մկրտվեց եկեղեցու բարերարի որդին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter