HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրինե Թորոսյան

Ընտրական հանձնաժողովի նախագահն առաջադրված քաղաքապետի քրոջ ամուսինն է

Վանաձորի քաղաքապետի թեկնածու Տարոն Ապրեսյանի նախնըտրական շտաբն այսօր դիմել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ Տիգրան Մուկուչյանին՝ վերանայելու ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի (ԸԸՀ) նախագահի պաշտոնում Տիգրան Պապանյանին նշանակելու որոշումը:

Թեկնածուն կասկած ունի, որ Պապանյանի նախընտրական գործունեութունը՝ որպես ԸԸՀ-ի նախագահ, կարող է ազդել ընտրությունների անկողմնակալ և անաչառ ընթացքի վրա՝ կասկածի տակ դնելով նաև ընտրությունների արդյունքները:

ԿԸՀ-ի որոշմամբ թիվ 30 ԸԸՀ-ի անդամ նշանակված, այնուհետև ԸԸՀ-ի նախագահ ընտրված Տիգրան Պապանյանը Վանաձորի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության բաժնի պետն է, ով նաև բարեկամական կապի մեջ է ներկայում քաղաքապետի պաշտոնի համար թեկնածություն առաջադրած, գործող քաղաքապետ Սամվել Դարբինյանի հետ (քրոջ ամուսինն է):

Ըստ ՀՀ Ընտրական օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին մասի՝ «Ընտրական հանձնաժողովի անդամն ընտրական հանձնաժողովում գործում է անկախ և չի ներկայացնում իրեն նշանակողին»: Համաձայն նույն օրենսգրքի 46-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի՝ «Ընտրական հանձնաժողովի որոշումները, գործողությունները կամ անգործությունը կարող է բողաքարկել յուրաքանչյուր ոք, եթե գտնում է, որ խախտվել կամ կարող է խախտվել իր սուբյեկտիվ ընտրական իրավունքը»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter