HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդվարդ Նալբանդյան. հայ-իտալական բարեկամական կապերը լավ հիմք են համագործակցելու համար

Օգոստոսի 27-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Իտալիայի ԱԳՆ պետքարտուղար Մարտա Դասսուի գլխավորած պատվիրակությանը: Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ հայ-իտալական բարեկամական կապերը դարերի պատմություն ունեն և լավ հիմք են արդյունավետ ու բազմոլորտ համագործակցություն ծավալելու համար, և գոհունակությամբ ընդգծեց վերջին տարիների ընթացքում տարբեր ուղղություններով երկկողմ համագործակցության խորացումը և զարգացումը:

Նախարար Նալբանդյանն ու պետքարտուղար Դասսուն կարևորեցին անցյալ տարեվերջին ՀՀ նախագահի այցելությունը Իտալիա և այդ այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները:

Կողմերը քննարկեցին առևտրատնտեսական, գիտական, մշակութային և զբոսաշրջային ոլորտներում համագործակցության հնարավորությունները, Հայաստան-Եվրամիություն համագործակցության ներկա ընթացքը, այդ բնագավառում նախատեսվող զարգացումները, տարածաշրջանային ու միջազգային օրակարգի մի շարք հարցեր:

ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության հաղորդմամբ՝ Էդվարդ Նալբանդյանը Մարտա Դասսուին ներկայացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter