HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայաստան» հիմնադրամը կվճարի տեխնիկական բուհերի կարիքավոր ուսանողների ուսման վարձը

«Հայաստան» համահայկական հիմնադրամը «Նորման Միլլեր» բարեգործական ֆոնդի հետ համատեղ ձեռնարկել է ուսանողների աջակցման ծրագիր, որի շրջանակներում կվճարվի Հայաստանի տեխնիկական ուսումնական հաստատությունների բարձր առաջադիմություն ունեցող, կարիքավոր ուսանողների ուսման վարձը:

Թե ուսանողների և թե ուսումնական հաստատությունների ընտրությունը կկատարի յոթ անդամից կազմված հանձնաժողովը:

Նախաձեռնության շրջանակներում արդեն վճարվել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի 10 ուսանողի տարեկան վարձը:

Նորման Միլլերը (Նորայր Դեյրմենջյան) ամերիկահայ գործարար է, ով իր կյանքի ընթացքում բազմիցս օգնել է հայազգի երիտասարդներին' ճանապարհ հարթելու գիտության ամենատարբեր ոլորտներում: Իսկ 2007թ. Միլլերի նվիրատվությամբ Արցախի Նոր Գետաշեն համայնքում կառուցվել է ջրամատակարարման համակարգ:

«Նորման Միլլեր» բարեգործական ֆոնդը ստեղծվել է Նորման Միլլերի մահից հետո (2009թ.) նրա զավակների նախաձեռնությամբ: «Հայաստան» համահայկական հիմնադրամն ակնկալում է շարունակել համագործակցությունը «Նորման Միլլեր» ֆոնդի հետ և ծրագրում ընդգրկել ոչ միայն Հայաստանի, այլև Լեռնային Ղարաբաղի ուսումնական հաստատությունները:

«Հայաստան» համահայկական հիմնադրամ

Մեկնաբանություններ (1)

Անահիտ Հովհաննիսյան
Սովորում եմ ՀՊՃՀ-ի Քոմփ.համ. և ինֆորմ. ֆակուլտետի ՀՀ071-2 -րդ խմբի III կուրսում:Սովորում եմ առկա-հեռակա ուսուցմամբ՝ գերազանց առաջադիմությամբ:Ապրում եմ բազմազավակ ընտանիքում՝ 4 երեխա,ընդ որում քույրս՝Անի Հովհաննիսյանը, ևս ուսանողուհի է՝սովորում է ՀՊՄՀ-ի Պատմ. և իրավ. ֆակ.-ի պատմ. բաժնի՝I կուրս առկա ուսուցմամբ:Փոքր քույրս և եղբայրս սովորում են դպրոցում:Խնդրում և ակնկալում եմ Ձեր ֆինանսական աջակցությունը:Բնակվում եմ՝ մարզ Արմավիր,գ. Բամբակաշատ,16/1փ. 5 տ.:Կանխավ հայտնում եմ շնորհակալությունս:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter