HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սպասվում են տեղումներ՝ առանձին շրջաններում ձյան և ձնախառն անձրևի տեսքով

«Հայհիդրոմետը» հաղորդում է, որ մարզերում դեկտեմբերի 6-ի ցերեկը, 7-ի գիշերը, 9-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 7-ի ցրեկը, 8-ի գիշերը շրջանների զգալի մասում, 8-ի ցերեը, 9-ի գիշերը, 10-11-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ՝ լեռնային և առանձին նախալեռնային շրջաններում ձյան և ձնախառն անձրևի, հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով: Դեկտեմբերի 7-ի ցերեկը և 8-ի գիշերը առանձին հատվածներում տեղումները կլինեն առատ։

Դեկտեմբերի 6-9-ին Արարատյան և Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։ Քամին արևմտյան՝ 2-5մ/վ, դեկտեմբերի 6-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 7-ի ցերեկը կնվազի 2-3, Լոռիում, Տավուշում, Սյունիքում՝ 5-7 աստիճանով, դեկտեմբերի 8-9-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով:

Երևանում դեկտեմբերի 6-ի ցերեկը, 7-ի գիշերը, 8-ի ցերեկը, 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 7-ի ցերեկը, 8-ին, 10-ի ցերեկը, 11-ի գիշերը սպասվում է անձրև։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter