Շինանյութի մանրածախ վաճառքով զբաղվող ընկերության կողմից պետությանը պատճառված 11.9 մլն դրամի վնասը վերականգնվել է
Քննչական կոմիտեից հայտնում են, որ շինանյութի մանրածախ վաճառքով զբաղվող ընկերության կողմից պետությանը պատճառված 11.9 մլն դրամի վնասը վերականգնվել է։
«Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ շինանյութի մանրածախ վաճառքով զբաղվող ընկերությունը 2024 թվականի փետրվարից մինչև հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում հարկային միասնական հաշվարկներում պակաս է հայտարարագրել իրացման շրջանառությունը, որի հետևանքով պետությանը պատճառվել է խոշոր չափերի վնաս։
Նախաքննության ընթացքում կատարված վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված 11 մլն 947 հզր 301 ՀՀ դրամի վնասը:
Նախաքննությունը շարունակվում է»,- նշված է հաղորդագրության մեջ։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել