HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«ՉԻ». «Օրենքով գողը» ընկավ համաներման տակ

Երեկ երեկոյան Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանից ազատ է արձակվել հանցավոր աշխարհում հայտնի «օրենքով գող» Օշականցի Գևորիկը` Գևորգ Մելիքյանը:

Դռնփակ դատական նիստը վարել է դատավոր Արմեն Բեքթաշյանը, ով համաներում է կիրառել 41-ամյա Գևորգ Մելիքյանի նկատմամբ, և նա ազատ է արձակվել դատարանի դահլիճից:

Հիշեցնենք, որ ապրիլի 12-ին ոստիկանության Կազմակերպված հանցավարության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները Աշտարակ–Երևան ճանապարհին գտնվող գազալցակայանի մոտից թմրամիջոց օգտագործելու և պահելու կասկածանքով ոստիկանություն էին բերման ենթարկել Օշականցի Գևորիկին: Նրա մոտ հայտնաբերվել էր 6,2 գրամ ափիոնանման զանգված: Դատարանը թմրանյութ պահելու մեղադրանքով ապրիլի 13-ին երկու ամսով կալանավորել էր նրան:

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter