QR-ները՝ հայկական բիզնեսում․ խնդիրներ, ռիսկեր, կոռուպցիայի կասկած
Երևի նկատել եք, որ վաճառվող մի շարք ապրանքների վրա այժմ ակցիզային դրոշմապիտակների փոխարեն QR ծածկագրեր են։ Արտադրողներն ու ներմուծողներն այդ ծածկագրերը գնում են «Ի-Մարկ» ՍՊ ընկերությունից, որը ապրանքների դրոշմավորման ազգային օպերատորն է։
Երբեմն լսում ենք, որ սա լավ համակարգ է և նպաստում է տնտեսության մեջ ստվերի կրճատմանը, երբմեն էլ՝ որ «Ի-Մարկ»-ն ունի մենաշնորհ, և ի սկզբանե ընկերության ստեղծումը պարունակել է կոռուպցիոն ռիսկեր, ՊԵԿ-ում պաշտոնեական դիրքի չարաշահում։
Տնտեսվարողները բողոքում են, որ QR ծածկագրերը լրացուցիչ ֆինանսական բեռ են։ Ավելի խոշորները նաև մտավախություն ունեն՝ արդյոք ՊԵԿ-ն ու «Ի-Մարկ»-ը իրենց առևտրային գաղտնիք պարունակող տվյալները չեն փոխանցի երրորդ անձանց։
Ինչու՞ է ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը հայտարարում, որ դեռևս տարեսկզբին այս համակարգը կայացած չէր։
Արդյոք կէժանանան QR ծածկագրերը։
Այս և այլ հարցերի մասին զրուցել ենք «Ի-Մարկ» ընկերության տնօրեն Հովհաննես Հովհաննիսյանի հետ։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել