HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Կորեայի ձոր»-ի ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները ավարտական փուլում են

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ Տիգրան Ավինյանը տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի և Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի հետ միասին ծանոթացել է Քանաքեռավանը Արաբկիր վարչական շրջանին կապող «Կորեայի ձոր»-ի ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին:

«Ծրագիրն ավարտական փուլում է: Ճանապարհահատվածն այս նախկինում գտնվել է անմխիթար վիճակում: Քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ նախարարի հետ քննարկել են մի քանի կարևոր ճանապարհային հատվածների հարցեր, որոնք շատ արագ սկսել են լուծումներ ստանալ: Հիմնանորոգումից հետո այս ճանապարհն այլընտրանք կլինի Դավթաշենի կամրջին ու էականորեն կբեռնաթափի այդ հատվածի երթևեկությունը:

Նախարարի ուղեկցությամբ քաղաքապետը ծանոթացել է նաև Երևան-Աշտարակ մայրուղու Պռոշյանի բնակավայր տանող ճանապարհահատվածի միջին նորոգման աշխատանքների ընթացքին»,-ասված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter