HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՊԵԿ նախագահը ամերիկյան գործընկերների հետ քննարկել է ԱՄՆ-ի կողմից տրամադրվող աջակցության ծրագրերի ընթացքը

ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է ԱՄՆ Պետքարտուղարության Արտահանման հսկողության և սահմանային անվտանգության (EXBS) ծրագրի տարածաշրջանային խորհրդատու Քերն Չեյսնին և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի (INL) տնօրեն Զաքարի Բարտերին։

«ՊԵԿ նախագահը կարևորել է ամերիկյան գործընկերների աջակցությունը՝ սահմանային մաքսային հսկողության ենթակառուցվածքների բարելավման և մաքսային ծառայողների կարողությունների շարունակական զարգացման գործում։
Քննարկվել է նաև ԱՄՆ-ի կողմից տրամադրվող աջակցության ծրագրի ընթացքը՝ մաքսային ռիսկերի կատարելագործման շրջանակում, ինչը կարևոր է մաքսային ռիսկերի կառավարման համակարգի բարելավման համար, այդ թվում՝ վերլուծական կարողությունների բարձրացման տեսանկյունից։

ՊԵԿ նախագահն անդրադարձել է նաև Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի հետ համագործակցությանը՝ կարևորելով նոր սարքավորումների տրամադրումը և մաքսային ծառայողների համար դասընթացների կազմակերպումը՝ մաքսանենգության դեմ արդյունավետ պայքարի նպատակով։

Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել ձեռք բերված պայմանավորվածությունները և առաջիկայում ընդլայնել փոխգործակցության շրջանակները՝ այդ թվում հաշվի առնելով տարածաշրջանային նոր նախաձեռնությունները»,-ասված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter