HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պաշտպանները մտահոգված են Քրեակատարողական բժշկության կենտրոնի կողմից Միքայել Աջապահյանի առողջության հարցում դրսևորվող դանդաղկոտությամբ

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանի պաշտպանական թիմը հայտարարություն է տարածել Աջապահյանի առողջական վիճակի և դրա վերաբերյալ «Քրեակատարողական բժշկության Կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից դանդաղկոտություն դրսևորելու վերաբերյալ։

«ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի N 825-Ն որոշմամբ հաստատված կարգով ղեկավարվելով և նկատի ունենալով այն հանգամանքը, որ Միքայել Սրբազանը ցանկություն է հայտնել իր միջոցների հաշվին վիրահատվել «Իզմիրլյան» բժշկական կենտրոն ՓԲԸ-ում՝ 07.10.2025թ. Միքայել Սրբազանի պաշտպան Արա Զոհրաբյանի կողմից դիմում է հասցեագրվել ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայությանը՝ ակնկալելով միջոցներ ձեռնարկել Միքայել (Գևորգ) Աջապահյանի վիրահատությունը կազմակերպելու, այդ թվում՝ Միքայել արք. Աջապահյանի համաձայնությունը «Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը փոխանցելու կապակցությամբ:

Այնուհետև, Միքայել Սրբազանի պաշտպանի կողմից 29.10.2025թ., 06.11.2025թ. և 10.11.2025թ. «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ին հասցեագրվել են դիմումներ:

Դիմումներով ներկայացվել են համապատասխան բժշկական փաստաթղթեր, Միքայել Սրբազանի գրավոր համաձայնությունը և ՊՈԱԿ-ից ակնկալվել է միջոցներ ձեռնարկել Միքայել Սրբազանի վիրահատությունը, ինչպես նաև մեկ այլ հիվանդության բուժումը «Իզմիրլյան» բժշկական կենտրոն ՓԲԸ-ի միջոցով կազմակերպելու կապակցությամբ:

Մեր տեղեկություններով, Միքայել Սրբազանին ՊՈԱԿ-ից առաջարկել են, բացի  «Իզմիրլյան» բժշկական կենտրոն ՓԲԸ-ից այլ հիվանդանոց ընտրել, սակայն Միքայել Սրբազանը պատճառաբանել է, որ իր հիվանդությունների բուժումն անցել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում, ունի բժիշկ և վստահում է այդ հիվանդանոցին ու բժշկին:

28.11.2025թ. գրությամբ «Քրեակատարողական բժշկության Կենտրոն» ՊՈԱԿ տնօրենը  ընդունելով, որ անհրաժեշտ է պլանային վիրահատություն, միայն նշել է, որ անվճար բժշկական օգնությունից Միքայել Սրբազանը հրաժարվել է:

Ինչպես տեսնում ենք, նշված գրությամբ չի հայտնվել դիրքորոշում «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում Միքայել Սրբազանի հաշվին վիրահատվելու և բուժում անցնելու  խնդրանքի վերաբերյալ:

Պաշտպանական թիմն իր մտահոգությունն է հայտնում ՊՈԱԿ-ի կեցվածքի և Սրբազանի առողջության հետ կապված հարցով նման դանդաղկոտություն դրսևորելու վերաբերյալ և պատրաստվում է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել Միքայել Սրբազանի Առողջության իրավունքը պաշտպանելու համար»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter