Անցյալ տարի դպրոցներին հատկացվել է 4500 համակարգիչ, ձևավորվել են նոր լաբորատորիաներ
«Եվ նոր լաբորատորիաների ձևավորման, և համակարգչային լսարանների ձևավորման ուղղությամբ անցյալ տարի բավականաչափ աշխատանք է կատարվել: Դպրոցներին հատկացվել են ավելի քան 4500 համակարգիչ, ձևավորվել են ֆիզիկայի, քիմիայի և կենսաբանության նոր լաբորատորիաներ: Գործընթացը շարունակվելու է նաև այս տարի»,- այսօր՝ Լոռու մարզի հանրակրթական դպրոցների օգոստոսյան խորհրդակցության ժամանակ, ասել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Խորհրդակցության ընթացքում մանկավարժներն անդրադարձել են լաբորատոր նոր սարքավորումներ ձեռք բերելուն: Արմեն Աշոտյանը ցուցում է տվել հստակ ձևակերպել և ԿԳ նախարարություն ներկայացնել լաբորատոր սարքավորունների և համակարգչային դասարանների պահանջարկը:
Լոռու մարզպետարանի կրթության վարչության պետը ներկայացրել է նախորդ տարվա ընթացքում կատարված աշխատանքների հաշվետվությունը: 2011-2012 ուսումնական տարվա ընթացքում Լոռու մարզից 71 աշակերտ առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլում տարբեր պատվոգրերի ու դիպլոմների է արժանացել: Մարզի շուրջ 100 դպրոցում անցկացվել են տնօրենների մրցույթներ:
Անդրադառնալով կրթական խնդիրներին՝ Արմեն Աշոտյանն ասել է, որ մեկ տարվա նախնական արդյունքների ամփոփումը ցույց է տվել, որ «շախմատ» առարկայի ներմուծումը հանրակրթական դպրոցներում արդյունավետ է եղել, և նախարարությունը կարևորում է «շախմատի» դասավանդման որակը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել