HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, Ֆրանսիայի տեղական մարմնի ատենապետ Պետրոս Թերզյանին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, Ֆրանսիայի տեղական մարմնի ատենապետ Պետրոս Թերզյանին։ Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից։

«Հանդիպման ընթացքում նախագահին ներկայացվել են հիմնադրամի կողմից տարբեր ոլորտներում իրականացվող ծրագրերի ընթացիկ աշխատանքները, համայնքային զարգացմանն ու ենթակառուցվածքների բարելավմանը միտված նախաձեռնությունների առաջընթացը։

Հատուկ ուշադրություն է դարձվել Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման ծրագրին, որը կարևոր նշանակություն ունի Սյունիքի մի շարք բնակավայրերի կայուն ոռոգման ջրով ապահովման, գյուղատնտեսական արտադրողականության բարձրացման և տարածաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացման համար։ Ընդգծվել է, որ այս ծրագիրն իր ռազմավարական կարևորությամբ ընդգրկված է նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի այս տարվա հեռուստամարաթոնի առանցքային նպատակների շարքում։

Զրույցի ընթացքում կարևորվել է հիմնադրամի գործունեության հետագա ընդլայնումը՝ ուղղված կենսական ենթակառուցվածքների զարգացմանը, բնակչության բարեկեցության բարձրացմանը և երկրի երկարաժամկետ ու կայուն զարգացման ծրագրերին»,- նշվում է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter