HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է ՄԱԿ Գլխավոր քարտուղարի տեղակալ Գայ Ռայդերի հետ

Դեկտեմբերի 9-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ Գլխավոր քարտուղարի՝  քաղաքականության հարցերով տեղակալ Գայ Ռայդերի հետ։

Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են Հայաստանի և ՄԱԿ միջև ձևավորված համագործակցության բարձր մակարդակը՝ երկուստեք պատրաստակամություն հայտնելով ընդլայնել և ամրապնդել փոխգործակցության շրջանակը։

Մտքեր են փոխանակվել «ՄԱԿ80» նախաձեռնության շրջանակներում նախատեսվող բարեփոխումների շուրջ։ Կարևորվել է ՄԱԿ կառույցների հետագա արդյունավետ աշխատանքի ապահովումը զարգացման համագործակցության, մարդու իրավունքների պաշտպանության և կանխարգելման օրակարգի համատեքստում։

Հանդիպման ընթացքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն իր գործընկերոջն է ներկայացրել տարածաշրջանային վերջին զարգացումները՝ կարևորելով օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռքբերված պայմանավորվածությունների, այդ թվում՝  պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության  և իրավազորության հիման վրա ենթակառուցվածքների ապաշրջափակմանն ուղղված նախաձեռնությունների կյանքի կոչումը՝  որպես տարածաշրջանում հաստատված խաղաղության պահպանման և ամրապնդման գրավական։

ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն անդրադարձել է 2026թ․ Երևանում կայանալիք Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17) ընդառաջ իրականացվող աշխատանքներին և ներկայացրել ՀՀ տեսլականը՝ ուղղված ներառական, համագործակցային և բոլոր շահագրգիռ կողմերի ներգրավմամբ Համաժողովի անցկացմանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter