HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հրապարակ». Գագիկ Ծառուկյանի աջակցությունը Սերժ Սարգսյանին

Կիրակի օրը արտերկրից վերադարձած ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը հանդիպել է Մասիսի ԲՀԿ ակտիվի հետ և խոսել ոչ միայն Մասիսի քաղաքապետի ընտրություններում, այլև առաջիկայում սպասվող նախագահական ընտրությունների մասին:

Նա հայտարարել է, որ նախագահ Սերժ Սարգսյանին նախագահական ընտրություններում աջակցելու համար նրա առջև երկու պայման է դրել ինքը. ԲՀԿ-ին տալ կառավարության 30 տոկոսը և վարչապետի փոփոխություն կատարել:

«Եթե նա կհամաձայնի իմ պայմանին, ապա մենք կսատարենք նրան, եթե ոչ, ապա ես ինքս կառաջադրվեմ նախագահի թեկնածու»,- իր թիմակիցներին ասել է Գագիկ Ծառուկյանը՝ հատուկ ընդգծելով, որ ԲՀԿ-ն չի պատրաստվում աջակցել այլ թեկնածուների, այդ թվում Ռոբերտ Քոչարյանին կամ Կարեն Կարապետյանին, որոնց անունները շրջանառվում են որպես ԲՀԿ հնարավոր թեկնածուներ:

Այս երկու պայմաններն իրար չեն հակասում, այլ փոխլրացնում են այն իմաստով, որ Գագիկ Ծառուկյանը կարող է առաջադրվել և ընտրություններից հետո ստանալ այն, ինչ պահանջում է Սերժ Սարգսյանին պաշտպանելու դիմաց: Քանզի պաշտպանելը կարող է լինել նաև առաջադրվելու տեսքով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter