HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ֆասթ Բանկի ԱկնՔարտով՝ կինոթատրոնի երկրորդ տոմսն անվճար

Վճարովի բովանդակություն

Ֆասթ Բանկի հաճախորդները Սինեմա Սթար (Cinemа Star) կինոթատրոններում Visa ԱկնՔարտով տոմս գնելու դեպքում նույն ցուցադրության երկրորդ տոմսը կստանան անվճար։ Առաջարկը գործում է միայն Դալմա և Ռիո մոլերի կինոթատրոններում ցանկացած հրապարակային ցուցադրության ֆիլմի կամ մուլտֆիլմի համար։ 

Երկրորդ անվճար տոմս ձեռք բերելու համար անհրաժեշտ է մոտենալ կինոթատրոնի դրամարկղ և տեղում վճարում կատարել Ֆասթ Բանկի Visa ԱկնՔարտով։ Առաջարկը գործում է  սույն թվականի դեկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ։ Հավելենք նաև, որ առաջարկը չի սահմանափակվում միայն մեկ տոմսով, երկու տոմս ձեռք բերելու դեպքում քարտապանները կստանան ևս երկու անվճար տոմս, և այդպես շարունակ։

Եվս մեկ անգամ հիշեցնենք, որ առաջարկը չի գործում առցանց գնման, կանխիկ վճարման կամ այլ միջոցներով վճարման դեպքում։

Ֆասթ Բանկի Visa ԱկնՔարտ ձեռք բերելու համար անհրաժեշտ է մոտենալ Բանկի 24/7 աշխատանքային գրաֆիկով աշխատող որևէ մասնաճյուղ, կամ պատվիրել քարտը Բանկի մոբայլ հավելվածով։ ԱկնՔարտերն առաքվում են հաճախորդի նախընտրելի հասցեով։

Ֆասթ Բանկը ներկայացնում է քարտերի լայն տեսականի, որոնց հատուկ առաջարկներին ծանոթանալու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումով։

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում։

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter