Փաշինյանի կառավարական օդանավը Մոսկվայի օդային տարածքի ժամանակավոր փակման պատճառով վայրէջք է կատարել Սանկտ Պետերբուրգում
Գիշերը վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարական օդանավը Մոսկվայի օդային տարածքի ժամանակավոր փակման պատճառով վայրէջք չի իրականացրել։ Օդանավը ուղևորվել է Սանկտ Պետերբուրգ և ապահով վայրէջք կատարել «Պուլկովո» օդանավակայանում։ Հայտնում է վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
«Առավոտյան վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակել է իր ուղևորությունը և մեկնել Մոսկվա, որտեղ կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին, ինչպես նաև Գիտության և տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության միջազգային կոնֆերանսին»,- գրել է նա։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել