«Ժողովուրդ». թեկնածուն 9 միլիո՞ն է յուրացրել
Գեղարքունիքի մարզի Սոթքի նախկին գյուղապետ, ԺԱԿ անդամ Էվրիկ Կարախանյանը, որը մեղադրվում է պաշտոնական կեղծիքի, ավելի քան 9 մլն դրամ յուրացնելու մեջ ու հիմա հայտնվել է ամբաստանյալի աթոռին, ՏԻՄ ընտրություններում կրկին առաջադրել է իր թեկնածությունը:
Ընդ որում, նա ամիսներ առաջ գրավի դիմաց ազատվել է կալանքից, իսկ այսօր էլ շարունակվելու է նրա դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը:
ԱԺ պատգամավոր, ԺԱԿ նախագահ Սպարտակ Մելիքյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ իրենց թեկնածուի մեղքը դեռևս ապացուցված չէ, իսկ իրենց կուսակցությունը սատարում է Կարախանյանի թեկնածությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել