HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

«Շնորհակալ ենք «Ազատ Արցախ» թերթը չառգրավելու համար». Արցախի ներկայացուցչության շենքը խուզարկվել է

Այսօր Քննչական կոմիտեի քննիչները քրեական վարույթի շրջանակներում խուզարկել են Երևանում գտնվող Արցախի ներկայացուցչության շենքը: Շենք են հրավիրվել Փրկարար ծառայության աշխատակիցներ, և հատուկ տեխնիկայի գործադրմամբ բացվել է չհրկիզվող պահարան:

Փաստաբան Ռոման Երիցյանը լրագրողների հետ զրույցում պարզաբանել է, որ չհրկիզվող պահարանը կոտրվել է, ինչի հետևանքով գույքային վնաս է պատճառվել: Իսկ չհրկիզվող պահարանում եղել են դատարկ թղթապանակներ և «Ազատ Արցախ» թերթի մեկ համար:

«Շնորհակալ ենք «Ազատ Արցախ» թերթը չառգրավելու համար»,- ասում է փաստաբանը և հավելում, որ այսօրվա քննչական գործողությունները Արցախի ներկայացուցչության դեմ սկսված արշավի շարունակությունն էին, և ունեին քաղաքական բնույթ:

Սակայն իրավապահները շենքից մի քանի իրեր են տարել: Ականատեսների փոխանցմամբ՝ դրանք եղել են կրիչներ:

Նշենք, որ երեկ՝ 2025թ. դեկտեմբերի 10-ին, Արցախի ներկայացուցչության շենքում լսումներ էին կազմակերպվել՝ արցախցիների վերադարձի թեմայով: Արցախցիները նշում են, որ այսօր իրավապահների ձեռնարկած գործողությունների ու այդ լսումներ միջև ուղիղ կապ կա:

«Պատճառը  բոլորս հասկանում ենք: Վաղուց Արցախի պետական  ինստիտուտների հանդեպ, այդ թվում` այս շենքի հանդեպ, որպես ինստիտուտներին ներկայացնող շենք, հետապնդումները ակտիվ են եղել: Ուղղակի երեկվա խորհրդարանական լսումները լրացուցիչ առիթ են եղել նոր խուզարկությունների համար»,- ասում է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը:

Այսօրվա քննչական գործողությունների հետևանքով ձերբակալված անձանց վերաբերյալ տեղեկություններ չկան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter