HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրորդ ինքնիշխանություն». «չորով» են ասել

«ՉԻ» հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ Սևանի ինքաառաջադրված քաղաքապետի թեկնածու, ՀՀԿ-ական Գևորգ Մալխասյանին երեկ ՀՀԿ գրասենյակում մի քանի ժամ սպասեցրել են ու հետո «չորով» ասել, որ Մալխասյանը պետք է գնա ու սուսուփուս ինքնաբացարկի դիմում գրի:

Ասում են՝ Մալխասյանին ընտրական գործընթացից դուրս թողնելու և նրան վերջնականապես երկարատև արձակուրդի ուղարկելու գործում հակապես խառն է եղել Գեղարքունիքի ՀՀԿ-ական մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի մատը, որն արդեն լրիվ իր դերի մեջ է մտել:

Իսկ որ ՀՀԿ-ից հեռու բան չէ, կուսակցության կենտրոնական գրասենյակի հնաբնակները Մալխասյանին խորհուրդ են տվել ուժերի ներածին չափով օգնել ՀՀԿ-ի կողմից առաջադրված թեկնածու Ռուդիկ Բարսեղյանին՝ Ուդոյին, որը դեռևս խորհրդարանական ընտրությունների ժամանակ իշխանական շրջանակներից մի լավ «քոթակ» էր կերել ընտրական կամպանիայի ժամանակ նախատեսված գումարները նպատակային չծախսելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter