Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Չարենցի փողոցում
Երևանի քաղաքապետարանի հաղորդմամբ՝ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով դեկտեմբերի 12-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
«Մասնավորապես՝ Չարենցի փողոցում՝ Չարենցի փողոցից դեպի Հերացու փողոց (նախկին ճոպանուղու հատված) աջ շրջադարձը կթույլատրվի երկու երթևեկելի գոտիներից, ինչպես նաև Չարենցի փողոց հ.1Բ շենքից դեպի Հերացու փողոց ուղղությամբ կարգելվի մեքենաների կանգառը:»,- ասված է հաղորդագրությունում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել