HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ». նախընտրական կրակոցներ Գյումրիում

Գյումրիում երեկ կրակոցներ են հնչել: Նախնական տեղեկությունների համաձայն՝ Գյումրու ծայրամասային «Գծի հետև» կոչվող թաղամասում իրար վրա են կրակել մի խումբ երիտասարդներ:

Դեպքը, ըստ տարածված լուրերի, տեղի է ունեցել Գյումրու քաղաքապետի թեկնածու Սամվել Բալասանյանի նախընտրական հանդիպումից հետո, որը կազմակերպել են այդ թաղամասի թաղային հեղինակություն հանդիսացող մի խումբ երիտասարդներ, որոնք ոչ միայն կազմակերպել են հանդիպումը, այլև մասնակցել են ու հայտարարել, որ պատրաստ են զորակցել ու սատարել քաղաքապետի թեկնածու Բալասանյանին:

Ըստ քաղաքում պտտվող լուրերի՝ այդ երիտասարդները նախկինում սերտ կապերի մեջ են եղել ներկայիս քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու հետ: Ասվում է նաև, որ քաղաքապետի որդին, որը Ռուսաստանից օրերս է վերադարձել Հայաստան, իր մտերիմների հետ «Գծի հետև» է եկել այդ տղաների հետ «հաշիվ մաքրելու» նպատակով…

ՀՀ ոստիկանություն լրատվության վարչությունից «ՀԺ» թղթակցին փոխանցել են, որ Գյումրիում հնչած կրակոցների հետևանքով զոհեր և վիրավորներ չկան, իսկ միջադեպի մասնակիցներին ոստիկանության աշխատակիցները փնտրում են:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը նույնպես չի հերքել, որ միջադեպին մասնակցել է նաև Սպարտակ Ղուկասյանը:

Ըստ նրա՝ միջադեպի առնչությամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, իսկ մանրամասները ճշտվում են: «Այլ բան ասել չեմ կարող, տարվում է նախաքննություն, և դեռ ճշտվում է, թե ովքեր են դեպքի իրական մասնակիցները»,- աել է Աշոտ Ահարոնյանը:

Ուշ երեկոյան դրությամբ, «ՀԺ» ունեցած տեղեկություններով, փախուստի մեջ էին և կրակողները, և նրանց թիրախները, և վկաները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter