HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նոբելյան մրցանակակիրները դասախոսություններ կկարդան Երևանում

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ն իրականացնում են «Նոբելյան մրցանակակիրների հանրային դասախոսություններ Երևանում» ծրագիրը։ Ծրագրի շրջանակներում նոյեմբերի 2-6-ը Երևանում դասախոսություններ կկարդան անվանի գիտնականներ՝ «Ֆիզիոլոգիա և բժշկություն» անվանակարգում բրիտանացի Նոբելյան մրցանակակիր, ասպետ Թիմ Հանթը և «Քիմիա» անվանակարգում Նոբելյան մրցանակի դափնեկիր Մարտին Չալֆին: Երկու գիտնականի գիտական գործունեությունն առնչվում է քաղցկեղ հիվանդության առաջացման դրդապատճառներին:

Դասախոսությունները հիմնականում ուղղված են կենսաբժշկության, մոլեկուլային կենսաբանության և հարակից ոլորտներում ներգրավված երիտասարդ գիտնականներին և ուսանողներին: Նոբելյան մրցանակակիրների դասախոսությունների կազմակերպման նպատակն է երիտասարդ գիտնականներին տեղեկացնել ժամանակակից կենսաբժշկության և մոլեկուլային կենսաբանության նվաճումների ու խնդիրների մասին, նրանց հնարավորություն տալ շփվել աշխարհահռչակ գիտնականների հետ։ Այս մասին հայտնում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter