ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի նախագծին
ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը դեկտեմբերի 12-ին գումարված արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն է տվել «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի նախագծին եւ կից օրենսդրական փաթեթին:
«ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնել է, որ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո փաթեթում կատարվել են բովանդակային եւ խմբագրական որոշ փոփոխություններ:
Առաջարկներ ներկայացրել են պատգամավորները եւ Կառավարությունը: Ընդունվել են ոչ բոլոր առաջարկները:
Մասնավորապես, փոփոխվել է օրենքի` ուժի մեջ մտնելու ժամկետը: Ըստ այդմ` ընդունվելուց հետո այն ուժի մեջ կմտնի ստորագրվելուց հետո` հաջորդ օրը:
Նշվել է, որ ապահովագրավճար վճարողների համար առաջին հաշվարկային ամիս կդիտարկվի նոյեմբերը, քանի որ դեկտեմբերն աշխատավարձերի եւ պարգեւավճարների հավելյալ հաշվարկների առումով շեղող ամիս է:
Նախարարի խոսքով փաթեթները կակտիվանան հունվարի 1-ից, բայց վճարման ամսաթիվը կլինի մինչեւ հունվարի 20-ը:
Նախագծի հիմնական կարգավորումները` այստեղ:
Նախարարը պատասխանել է պատգամավորների հարցերին, տվել պարզաբանումներ:
Օրենսդրական փաթեթը կքննարկվի դեկտեմբերի 16-ին Կառավարության նախաձեռնությամբ գումարվելիք Ազգային ժողովի արտահերթ նիստում»,-ասված է հաղորդագրության մեջ։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել