HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահագն Խաչատուրյանը Աշգաբաթում զրույցներ է ունեցել մի շարք երկրների նախագահների հետ

Թուրքմենստանի մշտական չեզոքության 30-ամյակի միջոցառումների շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շփումներ է ունեցել միջոցառմանը մասնակցող երկրների ղեկավարների հետ։

«Հանրապետության նախագահը զրույցներ է ունեցել Իրանի Նախագահ Մասուդ Փեզեշկիանի, Իրաքի նախագահ Աբդ ալ Լատիֆ Ջամալ Ռաշիդի, Ուզբեկստանի նախագահ Շավկաթ Միրզոևի, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի և այլ գործընկերների հետ։

Նախագահները մտքեր են փոխանակել տարածաշրջանային և աշխարհաքաղաքական զարգացումների, խաղաղության հաստատման ու գլոբալ մարտահրավերներին դիմակայելու ուղիների ու հնարավորությունների լիարժեք կյանքի կոչման ուղղությամբ համատեղ ջանքերի ներդրման կարևորության վերաբերյալ։ Ընդգծվել է գլոբալ հիմնախնդիրներում համընդհանուր լուծումներ գտնելու գործում այսօրինակ միջոցառումների և հարթակների ընձեռած լավագույն հնարավորություններից օգտվելու կարևորությունը»,-ասված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter