HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մի շարք կողոպուտների հեղինակին ճանաչել է ևս երկու տուժող

Օգոստոսի 6-ին ոստիկանության ծառայողներին էր մոտեցել 1982 թ. ծնված Ժենյա Ե.-ն և հայտնել, որ Երևանի Ա. Խաչատրյան փողոցի թիվ 26 շենքի մոտ տեսել է այն կողոպտիչին, որը հուլիսի 14-ին նույն շենքի մոտ բացահայտ հափշտակել է իր պարանոցի ոսկյա շղթան:

Ոստիկանները քաղաքացուհու նշած վայրից փորձել էին բերման ենթարկել 1988 թ. ծնված Ստեփան Բ.-ին, սակայն նա, ձեռքով հարվածելով ոստիկանության ծառայողներից մեկի գլխին, պատճառել էր վնասվածք և դիմել փախուստի, բայց քիչ անց մյուս ոստիկանները, հետապնդելով նրան, բռնել և բերման էին ենթարկել բաժին:

Մարմնական վնասվածք ստացած ոստիկանը տեղափոխվել էր հիվանդանոց: Նշանակվել էր դատաբժշկական փորձաքննություն:

Օգոստոսի 25-ին ոստիկանության Արաբկիրի բաժին է դիմել 1951 թ. ծնված Վիկտորիա Հ.-ն և հայտնել, որ «Արմենիա» հեռուստաընկերությամբ դիտելով «Հերթապահ մաս» հաղորդաշարի թողարկումը՝ ճանաչել է Ստեփան Բ.-ին, որը հուլիսին իրենց շենքի մոտ բացահայտ հափշտակել է իր պարանոցի ոսկյա շղթան խաչով և դիմել փախուստի՝ պատճառելով 160.000 դրամի նյութական վնաս:

Նույն օրը ոստիկանություն է դիմել նաև 1982 թ. ծնված Արմինե Ռ.-ն. նա նույնպես հեռուստահաղորդումից ճանաչել է Ստեփան Բ.-ին, ով հուլիսի 25-ին Ա. Խաչատրյան փողոցի թիվ 26 շենքի մոտ բացահայտ հափշտակել է իր պարանոցի ոսկյա շղթան խաչով և դիմել փախուստի:

«Ստեփան Բ.-ն ձերբակալված է: Հարուցված քրեական գործի նախաքննոթյունը շարունակվում է»,- հայտնում է ոստիկանությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter