HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երկու մարդ ստացել է հրազենային վնասվածքներ. հարուցվել է քրգործ

Օգոստոսի 25-ին հիվանդանոցից ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել 1970 թ. ծնված Վարդան Ա.-ն և 1988 թ. ծնված Շավարշ Պ.-ն:

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Արագածոտնի, Կոտայքի մարզային վարչությունների, Կոտայքի քննչական բաժնի և Նաիրիի բաժնի ծառայողների ձեռնարկած համատեղ միջոցառումների շնորհիվ օգոստոսի 26-ին Երևան-Աշտարակ ճանապարհի 15-րդ կմ-ից բերման են ենթարկվել 1991 թ. ծնված Արման Ս.-ն և 1987 թ. ծնված Սեդրակ Թ.-ն: Նրանք խոստովանել են, որ հանցագործությունը կատարել են իրենք:

Դեպքի վայրի զննությամբ Պռոշյան գյուղին հարակից հողատարածքից հայտնաբերվել է ինքնաձիգ՝ պահունակով և 15 փամփուշտով, իսկ Աշտարակի ձորի հանգստյան գոտու հարակից տարածքի բետոնե սալիկի տակից՝ «ՏՏ» ատրճանակ: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով ու 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

«Արման Ս.-ն և Սեդրակ Թ.-ն ձերբակալված են: Նախաքննությունը շարունակվում է»,- տեղեկացնում է ոստիկանությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter